-
21.06.2013|
17:32
Հունիսի 23-ին Գրինվիչի ժամանակով 11:32 (Երևանի ժամանակով 15:32) մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում:
-
21.06.2013|
17:23
Արտագաղթի հիմնական պատճառներն արդարության դեֆիցիտն ու հոգևոր նահանջն է։ Խնդիրը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը` նկատեց. «Գազի սակագնի բարձրացումը, անկախ մեր կամքից, պահանջելու է տնտեսական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ, ընդ որում, դրանք պետք է ուղղված լինեն սոցիալական լարվածությունը թուլացնելուն»:
-
21.06.2013|
16:40
«2013-ը ուժերը վերախմբավորելու տարի է: Մենք պետք է մշակենք տնտեսական ճեղքման ռազմավարություն: Լիտվան այսօր արդեն մշակել է իր տնտեսական ճեղքման ռազմավարությունը: Սա հեշտ խնդիր չէ և որոշակի հարցեր ու աշխատանք է պահանջում յուրաքանչյուր քաղաքացուց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-
20.06.2013|
13:40
Հունիսի 21-ին և 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումը կիրականացվի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից:
-
20.06.2013|
11:56
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները:
-
20.06.2013|
11:33
Ելնելով ժողովրդավարության և ազատ մամուլի կայացման անհրաժեշտությունից Maxinfo.am լրատվավերլուծական կայքը նախաձեռնում է ֆոտոռեպորտաժների շարք` ցույց տալու` սոցիալական սուր բևեռվածությունը և տարաբնույթ հիմնախնդիրները:
-
19.06.2013|
13:20
Այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը:
-
18.06.2013|
12:00
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաային: Նա Երևան է ժամանել` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում հունիսի 19-ին կազմակերպվող «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
-
17.06.2013|
17:22
Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին հունիսի 29-ին Երևանում կայանալիք համերգի ընթացքում կներկայանա հին ու նոր երգերով: Հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ Երևանի մասին, որի երաժշտության հեղինակը երգիչն ինքն է: Ի դեպ, հունիսի 29-ին Պավլիաշվիլու ծննդյան օրն է: Իր 49-ամյակը նա կնշի Երևանում:
-
16.06.2013|
00:42
Այսօր, ինքնասպանության միջոցով իր կյանքին վերջ է տվել ռուս ձյուդոիստուհի, Եվրոպայի քառակի չեմպիոն Ելենա Իվաշենկոն`նետվելով բազմահարկ շենքի 15-րդ հարկից: Սպորտսմենուհին 28 տարեկան էր, ֆիզիկապես առողջ, կազմվածքով ամուր: «Ամբողջ Ռուսաստանը ցնցված է նրա մահով: Յուրաքանչյուր մարդ, ով երբևիցե շփվել է Լենայի հետ, անմիջապես համակրել է նրան: